
Բռնցքամարտի և Մարզասրահի մարզիչ
Մարզասրահի մարզիչ • Բռնցքամարտի մարզիչ • Մագիստրոս • 17+ տարվա փորձ
Նարեկ Հակոբյանը սպորտով սկսել է զբաղվել 2004 թվականից՝ համատեղելով մարզասրահի պարապմունքներն ու բռնցքամարտը։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը՝ որակավորվելով որպես մարզիչ-մանկավարժ։
2007 թվականից աշխատել է որպես մարզասրահի մարզիչ Ավանի «Մարտինս» մարզասրահում, իսկ 2011 թվականից՝ Գրանդ Սպորտի հիմնադրման օրվանից, աշխատում է որպես մարզիչ։ 2017 թվականից նաև բռնցքամարտի մարզիչ է։ Նարեկը մարզում է բոլոր տարիքային խմբերի մարզիկների՝ կիրառելով բազմազան մեթոդներ և համալիր ծրագրեր։
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։