
Սքվոշի մարզիչ
Սքվոշի մարզիչ • Լիցենզավորված մասնագետ • Ավելի քան 10 տարվա պրոֆեսիոնալ փորձ
Դավիթ Նիկոյանի սպորտային ուղին սկսվել է տարիներ առաջ՝ սքվոշի դինամիկ, արագ և տակտիկական աշխարհի հետ առաջին իսկ ծանոթությունից: Այս մարզաձևը գրավեց իր ինտենսիվությամբ և խաղային բարձր մտածողությամբ, ինչն էլ դարձավ կյանքի գլխավոր գործն ու կոչումը:
Մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է տարբեր տարիքային խմբերի հետ՝ սկսնակներից մինչև պրոֆեսիոնալ և մրցակցային մակարդակի մարզիկներ: Ունի սքվոշի մարզչական պաշտոնական լիցենզավորում և տարիների հարուստ փորձ:
Ավելի քան 10 տարվա պրոֆեսիոնալ մարզչական փորձ
Սքվոշի մարզչական լիցենզիա
Ինձ ոգեշնչում են սաներիս հաջողությունները, և երբեք չեմ հանձնվում՝ «Մի հանձնիր ու կտեսնես, թե ինչպես են հանձնվում մյուսները»։
Խորհուրդ նորեկներին.
Սիրեք սպորտը, աշխատեք համառորեն և հասեք ձեր նպատակներին՝ երբեք հետ չմնալով։
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։