
Թենիսի մարզիչ
Սպորտի վարպետ • Թենիսի պրոֆեսիոնալ մարզիկ • Անհատական և խմբային մարզիչ • Սքվոշի մարզիչ
Հովհաննես Դավթյանը սպորտային ուղին սկսել է 5 տարեկանում՝ նախ զբաղվելով մարմնամարզությամբ, ապա ֆուտբոլով, և 10 տարեկանից ամբողջությամբ նվիրելով իրեն թենիսին։ Պրոֆեսիոնալ թենիսով զբաղվել է 14 տարի, դառնալով Հայաստանի բազմակի չեմպիոն և համահայկական խաղերի հաղթող։ 2007թ․ զբաղեցրել է Հայաստանի թենիսի վարկանիշի առաջին հորիզոնականը։ ATP-ի վարկանիշով եղել է աշխարհի 1400-րդ ռակետ։
Այսօր Հովհաննեսը իր փորձն ու գիտելիքները փոխանցում է երեխաներին և մեծահասակներին՝ որպես անհատական և խմբային մարզիչ։
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։