Եղիշե Վարդանյան

Ֆուտբոլի մարզիչ

Փորձ

Ֆուտբոլի մարզիչ • UEFA B լիցենզիա • 7 տարվա մարզչական փորձ • 24 տարվա ֆուտբոլային ուղի

Եղիշե Վարդանյանը ֆուտբոլի հանդեպ սերը ժառանգել է մանկությունից, երբ հայրը առաջին անգամ տարավ նրան մարզման՝ հավատալով նրա ներուժին և ոգևորելով առաջ շարժվել։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել 8 տարեկանից, իսկ արդեն 7 տարի է, ինչ իր գիտելիքներն ու փորձը փոխանցում է երիտասարդ սերնդին։

Ֆուտբոլը Եղիշեի համար պարզապես մարզաձև չէ․ այն թիմային ոգի, պայքար և ազատության զգացում է։ Նա այն ընկալում է որպես ֆիզիկական և մտավոր զարգացման համադրություն, որը միավորում է մարդկանց՝ անկախ տարիքից և երկրից։

Որակավորումներ և Նվաճումներ

  • 24 տարվա ֆուտբոլային փորձ

  • 7 տարվա մարզչական գործունեություն

  • Տարբեր տարիքային խմբերի և մակարդակների մարզում

  • UEFA B կարգի լիցենզիա

Մարզման կառուցվածք

Մարզումների ընթացքում Եղիշեն համադրում է մոտեցումները տարբեր տարիքային խմբերի համար․ փոքրերի հետ աշխատում է խաղային ձևով, իսկ մեծերի պարապմունքներում շեշտը դնում է տեխնիկական և տակտիկական պատրաստվածության վրա։ Նրա համար ամենամեծ երջանկությունն այն է, երբ տեսնում է, թե ինչպես մարզիկները աճում են, դառնում ինքնավստահ և հասնում իրենց նպատակներին։

Խորհուրդներ և Մոտիվացիա

Եղիշեն վստահ է՝ ֆուտբոլը ոչ միայն մարզական արդյունքների, այլև անձի ձևավորման միջոց է։ Նա կոչ է անում բոլոր նորեկներին սիրել խաղը, լինել համբերատար և մշտապես ձգտել սովորել։ Նրա համոզմամբ, ֆուտբոլը զարգացնում է արագ մտածողությունն ու ֆիզիկական արձագանքը՝ ստեղծելով մրցակցային և ներշնչող միջավայր։

Մեր Մարզիչները

Միացեք Մեզ Այսօր

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button