
Ֆիթնես մարզիչ
Սպորտի վարպետ • Պրեմիում մարզիչ • Հեծանվասպորտի մարզիչ-մանկավարժ • 15+ տարվա փորձ
Դավիթ Մկրտչյանը սպորտով սկսել է զբաղվել 12 տարեկանից՝ ընտրելով հեծանվասպորտը։ Նա դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն և միջազգային մրցաշարերի մեդալակիր։ Ավարտելով բարձրագույն կրթությունը որպես հեծանվասպորտի մարզիչ-մանկավարժ՝ իր գիտելիքները և փորձը համադրել է պրակտիկայի հետ։ Տարիների ընթացքում անցել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային վերապատրաստումներ՝ ուսուցանվելով արտասահմանցի վարպետների մոտ։
Այսօր Դավիթը ոչ միայն մարզիչ է, այլև մոտիվատոր․ նրա մարզումներում ֆիզիկական աշխատանքը զուգորդվում է հոգեբանական լիցքավորմամբ՝ ստեղծելով միջավայր, որտեղ սպառված էներգիան վերածվում է դրական արդյունքի։
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։