Սվետլանա Մկրտչյան

Ֆիթնես մարզիչ

Փորձ

Պրոֆեսիոնալ հեծանվորդ • Մարզիչ-մանկավարժ • SYNERGY 360 / SPINNING • 6 ամսվա մարզչական փորձ

Սվետլանա Մկրտչյանը սպորտով սկսել է զբաղվել 11 տարեկանից՝ ընտրելով հեծանվասպորտը։ Նա դարձել է Հայաստանի չեմպիոն և Համահայկական խաղերի չեմպիոն։ Մասնակցել է նաև հեղինակավոր մրցաշարերի՝ ներառյալ Հայաստանի առաջնությունը, Համահայկական խաղերը, UAE Tour Challenge-ը և Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը։

Մարզչական գիտելիքները ձեռք է բերել ՀՍՕՄՄ դպրոցում և ԵՕՀՊՄ քոլեջում՝ ստանալով մարզիչ-մանկավարժի որակավորում։ 19 տարեկանից սկսած զբաղվում է մարզչական գործունեությամբ՝ հիմնականում աշխատելով մեծահասակների և հատուկ խմբերի հետ։

Նրա մոտեցումը հիմնված է մարզումների ճիշտ պլանավորման և վերականգնման վրա, ինչը թույլ է տալիս հասնել առավելագույն արդյունքի և ապահովել մարզիկների կայուն առաջընթաց։

Որակավորումներ և Նվաճումներ

  • ՀՍՕՄՄ դպրոց
  • Պրոֆեսիոնալ հեծանվորդ
  • Հայաստանի չեմպիոն
  • Համահայկական խաղերի չեմպիոն
  • Մարզչական գործունեություն՝ սկսած 19 տարեկանից
  • 6 ամսվա մարզչական փորձ
  • Մասնակցել է՝
    • Հայաստանի առաջնություն
    • Համահայկական խաղեր
    • UAE Tour Challenge
    • Եվրոպայի առաջնություն (Գերմանիա, առաջիկայում)

Մասնագիտացում

  • Հեծանվասպորտ

  • Սպինինգ

  • Synergy 360

  • Մեծահասակների և հատուկ խմբերի մարզումներ

  • Մարզումների պլանավորում և վերականգնման ապահովում

Ֆիթնես Մարզիչներ

Միացեք Մեզ Այսօր

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button