2011 թ.-ից սկսած յուրաքանչյուր տարի Սքվոշի Հայկական Ազգային ֆեդերացիան կազմակերպում է սքվոշի ամենամյա հայաստանյան առաջնությունը: 2016թ. մայիսի 21-ից 22-ը ”Գրանդ Սպորտ” մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի սքվոշի 5-րդ առաջնությունը: Այս տարի տարբեր կատեգորիաներում մրցում էին մինչև 50 մասնակիցներ:
Մարզիկները մրցում էին հետևյալ կատեգորիներում` PRO կարգ, M1 տղամարդկանց կարգ, կանանց կարգ, մանկական 1-ին և 2-րդ կարգեր: PRO կարգում մրցում են Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մարզիչները, M1 տղանարդկանց և կանաց կարգերում՝ երկար ժամանակ սքվոշով լրջորեն զբաղվող մարզիկներն էին հանդես գալիս, որոնք վերջին տարիների ընթացքում ամենօրյա մարզումների շնորհիվ, սքվոշը դարձրել են իրենց կենսակերպի անբաժանելի մասը: Մանկական կարգերում մրցում էին տաղանդավոր երեխաներ, որոնք արդեն իսկ լավ ցուցանիշներ ունեն: Առաջին մրցումային օրն ավարտվեց հետևյալ արդյունքներով.
ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ
- Pro կարգ- Սաջիդ Խան, Սերգեյ Քեշիշյան
- M1- Վանանդ Տեր- Ավետիսյան, Արմեն Մարկոսյան, Հայկ Միսակյան, Հովհաննես Դավթյան
- Կանանց կարգ- Անի Հարությունյան, Նաիրա Սարգսյան, Արմինե Գրիգորյան, Մերի Ասատրյան
- Մանկական 1-Լևոն Հարությունյան, Էրիկ Ղազարյան, Խաչիկ Հարությունյան, Շուշան Հարությունյան
- Մանկական 2- Իզաբելլա Վարդանյան, Նարեկ Մելքումյան , Գևորգ Գևորգյան, Հայկ Ղազարյան:
Եզարափակիչ մրցումները տեղի ունեցան միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող սքվոշի ապակյա կորտում: Թե’ մարզիկները, և թե’ մյուս բոլոր ներկաները մեծ ոգևորոությամբ հետևում էին ողջ ընթացքին:
Այսպիսով արդյունքները հետևյալն էին.
ԵԶՐԱՓԱԿԻՉ
1-ին տեղ` Սաջիդ Խան
2-րդ տեղ` Սերգեյ Քեշիշյան
3-րդ տեղ` Հայկ Ավետիսյան
1-ին տեղ` Վանանդ Տեր- Ավետիսյան
2-րդ տեղ` Հովհաննես Դավթյան
3-րդ տեղ` Հայկ Միսակյան
1-ին տեղ` Արմինե Գրիգորյան
2-րդ տեղ` Նաիրա Սարգսյան
3-րդ տեղ` Անի Հարությունյան
1-ին տեղ` Լևոն Հարությունյան
2-րդ տեղ` Էրիկ Ղազարյան
3-րդ տեղ` Խաչիկ Հարությունյան
1-ին տեղ` Գևորգ Գևորգյան
2-րդ տեղ` Իզաբելլա Վարդանյան
3-րդ տեղ` Հայկ Ղազարյան
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին` մաղթելով առավել մեծ առաջխաղացումներ սքվոշ սպորտաձևում:
Yerevan, RA, 0061
+374(12) 447766
+374(10) 447766
info@grandsport.am
Copyright © Grand Sport