“Գրանդ Սպորտ” Բասկետբոլի Թիմի Հաղթանակները

basketԵրևանի «Գրանդ Սպորտ» թիմն երկրոդ տարին անընդմեջ սկսել է ելույթները պատանեկան Եվրալիգայի 2-րդ դիվիզիոնում:
Մինչեւ 15 տարեկանների պայքարում Վարդան Խաչատրյանի սաները Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մասնակցել են խմբային մրցաշարի առաջին փուլի հանդիպումներին:
Մեկնարկային խաղում «Գրանդ Սպորտ»-ը 55:52 հաշվով պարտության է մատնել Էստոնիան ներկայացնող «Տալլին Կալև»-ին:
Երկրորդ խաղում «Գրանդ Սպորտ»-ը 52:36 հաշվով հաղթել է ֆիննական ՀՆՄԿՅ-ին:

Երրորդ խաղում հայկական թիմն առաջին պարտությունն է կրել՝ 35:46 հաշվով պարտվելով լատվիական «Էքսպերտ Դիջիթալ»-ին:
Չորորդ մրցավեճում «Գրանդ Սպորտ»-ը 45:58 հաշվով զիջել է ֆիննական «Կարհու»-ին:

Վերջին՝ հինգերորդ խաղում հայ պատանիները 47:66 հաշվով զիջել են բելառուսական «Ցոմկի-Մինսկ»-ին:
Մաղթում ենք բարի վերադարձ մեր թիմին, արդյունավետ պարապմունքներ ու նորանոր հաջողություններ:

Բժիշկ-սննդաբան

“Գրանդ Սպորտ”-ը ստեղծել է բոլոր պայմանները Ձեր հանգիստը, ժամանցը և առողջ ապրելակերպը կազմակերպելու համար:
Ճիշտ ընտրված սննդակարգը և ֆիզիկական վարժությունների կոմպլեքս ծրագիրը կօգնեն Ձեզ վերականգնել Ձեր լավ ինքնազգացողությունը և ազատվել ավելորդ քաշից:
Այս նպատակով “Գրանդ Սպորտ”-ը իր բոլոր հաճախորդներին առաջարկում է նոր մոտեցումներ և ծրագրեր առողջ ապրելու և ճիշտ սնվելու համար:

Vip մարզասրահ

«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրի հաճախորդները կարող են օգտվել VIP մարզասրահից, որտեղ կսպասարկի արհեստավարժ մարզիչը: Այս մարզասրահը միակն է Հայաստանում, որը հագեցած է եվրոպական արտադրության պնևմատիկ մարզասարքերով:

Ընդունարան

«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզահամալիր ժամանելու առաջին իսկ վարկյանից հաճախորդները կզգան  մարզահամալիրում տիրող հաճելի մթնոլորտը: Ընդունարանում Ձեզ կդիմավորեն «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզահամալիրի բարեհամբույր աշխատակիցները:

Ընդունարանում իրականացվում է  այցելուների ընդունելությունը և գրանցումը: Այստեղ կպատասխանեն Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին, կծանոթացնեն մարզահամալիրում գործող փաթեթներին և սակագներին: Ընդունարանը համալրված է համապատասխան կահույքով և տեխնիկայով, ինչը թույլ է տալիս «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզահամալիրի այցելուների ընդունելությունն իրականացնել հարմարավետ պայմաններում: