Տեղեկատու

«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրում տեղեկատու ծառայությունից Դուք կարող եք ստանալ մանրամասն տեղեկություններ մարզահամալիրի, ծառայությունների վերաբերյալ` զանգահարելով  (+374) 10  44 77 66 հեռախոսահամարով, և մեր աշխատակիցը մեծ հաճույքով կպատասխանի Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:
«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզահամալիրը հոգում է, որպեսզի այցելուները տեղեկացված լինեն համալիրում իրականացվող փոփոխությունների, ինչպես նաև վերջին նորությունների մասին:

ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ» ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ 2016 25.01.2016

Հունվարի 15-17 Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացավ «Եվրոպայի Բասկետբոլի Երիտասարդական Լիգայի» (EYBL) մրցաշարի հերթական փուլը, որին մասնակցեց Հայստանի «Գրանդ Սպորտ» ակումբի 2000-2001թթ. ծնված պատանիների բասկետբոլի թիմը:
Արդյունքում մեր երիտասարդ բասկետբոլիստներն ունեցան ինչպես պարտություն, այնպես էլ հաղթանակ: Նրանք պարտության մատնեցին Լատվիայի «Jekabpils»-ին: Ըստ թիմի մարզիչ Վարդան Խաչատրյանի, մեր թիմն ուներ բոլոր նախադրյալներն ավելի շատ հաղթանակներ տանելու համար: Կային սխալներ, որոնք պետք է շտկվեն մարզումների ժամանակ հերթական փուլերում առավել լավ ներկայանալու համար:
Նշենք, որ «Գրանդ Սպորտ» ակումբի բասկետբոլիստ Դավիթ Խաչատրյանն այդ ընթացքում քննություն անցավ Լիտվայի Կաունաս քաղաքի «Սատոնիս»-ի բասկետբոլի մասնագիտացված դպրոցում և հրավիրվեց տվյալ ակումբ մարզվելու և մասնակցելու Լիտվայի առաջնություններին այդ ակումբի կազմում:

ՓՈՔՐԻԿ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐ ”ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ”-ՈՒՄ 05.11.2015

Ավարտվեց ֆուտբոլի մանկական առաջնությունը ”Գրանդ Սպորտ”-ում: Մասնակցում էին 2005-2006թթ.  և 2007-2008թթ. ծնված փոքրիկ ֆուտբոլիստները: Մոտ մեկ շաբաթ տևողությամբ մրցաշարի ընթացքում խաղացողները   ցուցաբերեցին բարձր առաջադիմություն ու ցուցադրեցին հետաքրքիր ու դիտարժան խաղեր:

Հիանալի առիթ էր, որպեսզի երեխաները ցուցադրեին պարապմունքների ընթացքում սերտած ֆուտբոլային խաղի ողջ տեխնիկան: Թիմերի մարզիչ Դավիթ Նիկոյանը ևս ոգևորված էր և ուրախ: Նա սիրում է ֆուտբոլն ու իր փոքրիկ սաներին, փորձում է դեռ փոքր հասակից խաղացողների մեջ սերմանաել թիմային ոգի, ընկերասիրություն, արդարամտություն: Դավիթը խոստացավ, որ նմանատիպ մրցաշարերը շարունակական բնույթ կկրեն:
Այսպիսով, երկրորդ տեղ գրաված թիմի խաղացողներին տրվեց մասնակցության վկայականներ: Իսկ առաջին պատվավոր տեղի բոլոր խաղացողները շնորհվեցին հաղթական մեդալներով:
«Գրանդ Սպորտ» մարզահամալիրում գործում են ֆուտբոլի, ինչպես նաև այլ սպորտաձևերի խմբակներ: Միացեք մեզ, չէ որ սպորտը առողջ ապրելակերպի գրավականն է:

ՄԵԾ ԹԵՆԻՍԻ ՄՐՑԱՇԱՐ ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՒ 25.10.2015

Հոկտեմբերի 17, 18 եւ 23-ին Գրանդ “Grand Sport” մարզահամալիրում մեկնարկեց մեծ թենիսի մրցաշար ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ, որն իրականցվում էր Beeline Armenia-ի հովանավորությամբ, իսկ կազմակերպիչն էր հանդիսանում “Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան”: Մինչ մրցումների մեկնարկը մեկ ամսվա ընթացքում` սեպտեմբերի 20-ից մինչեւ հոկտեմբերի 16-ը շաբաթը երկու անգամ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հմուտ թենիսի մարզիչներ Հովհաննես Դավթյանի եւ Սերգեյ Քեշիշյանի գլխավորությամբ մարզվեցին “Grand Sport” համալիրում` ծանոթանալով մեծ թենիսի գաղտնիքներին: 

Մրցաշարին մասնակցում էին 20 լրատվամիջոցի ներկայացուցիչներ։