Մեր մասին

Առողջ միտք՝ առողջ մարմնում

Գրանդ Սպորտ մարզաառողջարանային համալիրը հիմնադրվել է 2011թ-ին մեկ նպատակով՝ դառնալ Ձեր ամենօրյա շարժման, ներդաշնակության և առողջ ապրելակերպ կերտելու հուսալի վայրը։ 

Մեր դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լինել առողջ, ակտիվ և ներդաշնակ։

Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի մարզումներն անցնեն ընտանեկան ջերմ և ոգեշնչող մթնոլորտում։

Մարզաձևերի բազմազան ընտրությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր այցը դարձնել նոր փորձառություն և միասին բացահայտել սեփական ներուժը։

Մեր Արժեքները

Մեր Առաքելությունը
Մեր Տեսլականը

Մեր առաքելությունն է ուղղորդել հասարակությանը դեպի առողջ ապրելակերպ:

Գրանդ Սպորտի նպատակը միայն ֆիզիկական պատրաստվածությունը չէ․ մենք ձգտում ենք ձևավորել առողջ, ակտիվ և համախմբված միջավայր։ Մեր մարզահամալիրում յուրաքանչյուր մանրուք մտածված է՝ օգնելու ձեզ ունենալ ներդաշնակ կյանք՝ առողջ մարմնով և մտքով։

Լինել առողջ ապրելակերպի և միասնականության առաջատար կենտրոն, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է գտնել ներշնչում, ուժ և հնարավորություն՝ բարելավելու իր առողջությունն ու ներուժը՝ դառնալով ակտիվ, աջակցող միջավայրի մասնակից։

Ինչու «Գրանդ Սպորտ»

  • Որակ և ստանդարտներ – միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքներ և նորագույն տեխնոլոգիաներ
  • Մասնագիտացված թիմ – փորձառու մարզիչներ և նվիրված անձնակազմ, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մասնագիտական որակավորում և տարիների փորձ
  • Անվտանգություն, կարգապահություն – մարզահամալիրի գլխավոր առաջնահերթություններն են
  • Մաքրություն և Հարմարավետություն – մենք խստորեն պահպանում ենք սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը և ամեն օր հոգ ենք տանում մեր հաճախորդների առողջության, հարմարավետության ու անվտանգության մասին։
  • Ընտանեկան միջավայր – այստեղ են մարզվում ծնողներ, երեխաներ, սկսնակներ ու փորձառուներ
  • Աճ և նվաճում – խրախուսում ենք մարզիկների կայուն զարգացումը՝ մանկական խմբերից մինչև միջազգային մրցասպարեզներ, ներառյալ օլիմպիական մակարդակ
+
Տարի միասին
0+
Ծառայություն
0+
Մարզաձեվ
0+
Հաճախորդ

Պատմություն

Հիմնադրվում է «Գրանդ Սպորտ» մարզահամալիրը
Լինելով բարձրակարգ համալիր և առաջարկելով տարատեսակ ծառայություններ` այն նվաճել է հաճախորդների վստահությունը: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները ոչ միայն մարզվելու, այլ նաև հաճելի ժամանակ անցկացնելու համար:
Ստեղծվում է Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիան
Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիան ստեղծվել է 2011թ.-ի հուլիսին` սքվոշը Հայաստանում զարգացնելու և խթանելու նպատակով: Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիան հանդիսանում է Համաշխարհային Սքվոշի Ֆեդերացիայի (WSF) և Եվրոպայի Սքվոշի Ֆեդերացիայի (ESF) անդամ :
Շահագործման է անցնում «Գրանդ Սպորտ»-ի երկրորդ մասնաշենքը
2015թ.-ի հոկտեմբերի 11-ին շահագործման է հանձնվել երկրորդ մասնաշենքը, որտեղ գործում է 50մ երկարությամբ գերժամանակակից տեխնիկայով հագեցած սպորտային լողավազան, մարզասրահ՝ նորագույն մարզասարքերով, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող սքվոշի ապակյա կորտ, բադմինտոնի կորտեր, բատուտի, բռնցքամարտի և արևելյան մարզաձևերի սրահներ, ինչպես նաև հարմարավետ սպա սրահ:
Առաջին անգամ անցկացվում է Հայաստանի լողի առաջնությունը
Գրանդ Սպորտ մարզաառողջարանային համալիրում առաջին անգամ անցկացվել է Լողի Հայաստանի առաջնությունը:
Կանանց սքվոշի միջազգային առաջնություն «Գրանդ Սպորտ»-ում
Պրոֆեսիոնալ Սքվոշի Ասոցիացիան (PSA) Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպել են Կանանց սքվոշի միջազգային առաջնությունը Գրանդ Սպորտ մարզաառողջարարական համալիրում:
Սքվոշի առաջին Միջազգային Առաջնությունը Հայաստանում
Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի աջակցությամբ PSA World Tour-ի շուրջերկրյա արշավն ընդգրկեց նաև Հայաստանը։ Օգոստոսի 4-ից 9-ը «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում կայացավ սքվոշի առաջին միջազգային առաջնությունը Հայաստանում։ Տարածաշրջանում եզակի այս միջոցառումն իր շուրջը համախմբեց մարզիկներ Եգիպտոսից, Անգլիայից, Բելգիայից, Լիբանանից, Չեխիայից և Պարսկաստանից։

Հաճախորդների կարծիքներ

  • “

    Հավանաբար լավագույն մարզասրահը, եթե ձեր հիմնական նպատակը սպորտային ակտիվությունն է։ Այն նաև հարմար է հանգստանալու համար, սակայն ավելի կենտրոնացած է պրոֆեսիոնալ մարզումների վրա։

    Հակոբ Կոստանյան
  • “

    Գերազանց մարզահամալիր է։ Խաղացել ենք սքվոշ տարբեր կորտերում։ Շատ լավ էր։

    Վադիմ Օրլով
  • “

    Գերազանց մարզահամալիր է։ Կա ամեն ինչ՝ թե՛ անհատական, թե՛ թիմային մարզումների համար։ Համալիրում երկու լողավազան կա՝ 25 և 50 մետրանոց։ Մաքրությունը՝ անթերի։

    Գոհար Շահրամանովա
  • “

    Հրաշալի մարզահամալիր է։ Գերազանց համադրություն գնի և որակի միջև։ Սպասարկումը՝ բարձր մակարդակի։ Բոլոր հարցերը միշտ լուծվում են հաճախորդի օգտին։ Խմբերի, սպորտաձևերի մեծ բազմազանություն և հմայիչ մարզիչներ։

    Իրինա Կիսելյովա
  • “

    Շատ շնորհակալ ենք մեր մարզիչ Կարենին։ Նա իր գործի իսկական մասնագետ է։ Միշտ գտնում է ճիշտ մոտեցում երեխաների հանդեպ։ Անձնակազմը շատ քաղաքակիրտ և բարեհամբույր է։

     

    Ելենա Օգանեսյան
  • “

    Սա հիանալի մարզահամալիր է։ Լիովին համալրված է բազմաթիվ ծառայություններով։

    Արայիկ Նշանյան
  • “

    Լավ լողավազան և մարզասրահ։ Առկա են նաև բազմաթիվ ժամանցի հնարավորություններ, ինչպես օրինակ՝ լողափնյա վոլեյբոլ և սքվոշ։

    Արթուր Մուրադյան

Մեր Ընկերությունները

Գրանդ Սպորտը հանդիսանում է Գրանդ Հոլդինգի անդամ, որը Հայաստանում հայտնի է որպես որակյալ և երկարատև արժեքներով առաջնորդվող ընկերությունների ընտանիք։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button