Երկուսով ցերեկային

Տարեկան փաթեթ (վերջին մուտք – 16:00 , ելք – 18:00)

Փաթեթի մանրամասներ

Երկուսով Ցերեկային փաթեթը նախատեսված է նրանց համար, ովքեր նախընտրում են մարզվել ցերեկային ժամերին՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։ Այն ներառում է անսահմանափակ մուտքեր դեպի 25մ և 50մ լողավազաններ, մարզասարքերի սրահ և խմբակային պարապմունքներ՝ ֆիթնես և ակվաաէրոբիկա։

Փաթեթը գործում է 07։00-ից մինչև 18։00 և նախատեսված է տարեկան ժամկետով։ Վճարումը կատարվում է ամսական՝ հարմարեցված նրանց համար, ովքեր ցանկանում են ամբողջ տարվա առավելությունները ստանալ առանց միանվագ վճարման պարտավորության։

Երկուշաբթիից ուրբաթ՝ 12։00-14։00 25 մետրանոց լողավազանում և ֆիթնես պարապմունքների սրահում գործում է կանանց ժամ։

Փաթեթը ներառում է

  • Լողավազաններ – 25մ և 50մ (առանց մարզիչ)
  • Մարզասարքերի սրահ (առանց մարզիչ)
  • Ֆիթնես պարապմունքներխմբային պարապմունք մարզչի հետ

Հավելյալ ծառայություններ

Մարզասրահի կամ լողավազանի մարզիչ

Ծառայությունից օգտվելու համար գործում է հատուկ սակագին 12 պարապմունքի համար։

Հյուր

Վճարովի հյուրերի անսահմանափակ հնարավորություն՝ աշխատանքային օրերին մինչև 18։00, իսկ 18։00-ից հետո և հանգստյան օրերին՝ հատուկ պայմաններով։

Սքվոշ կամ բադմինտոն

Տարեկան 12 անգամ 1 ժամը 50% զեղչով (նախապես ամրագրելով)։

Անհատական պահարան

Կարող եք վարձակալել անհատական պահարան 1 ամիս ժակետով՝ հատուկ գնով։ Անհատական պահարանները նախատեսված են անձնական իրերի կամ սպորտային պարագաների համար՝ բացառությամբ թանկարժեք իրերի, որոնք պահվում են մարզահամալիրի հատուկ առանձնացված պահարաններում։

Սառեցում

Փաթեթն ունի 6 ամիս սառեցման հնարավորություն, որից 1 ամիսն անվճար է, իսկ մնացած 5 ամիսներից յուրաքանչյուրը հաշվարկվում է հավելավճարով։

Միացեք մեզ

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

    «Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


    ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

    Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
    Կիրակի07։30-21։30
    Call Now Button