Տաբատա

Առավելագույն արդյունքներ՝ նվազագույն ժամանակում

Մարզման տեսակ

Տաբատա

Տեվողություն

60 րոպե

Մակարդակ

Սկսնակ, Միջին

Ինտենսիվություն

Միջին, Բարձր

Մարզման Մասին

Տաբատան բարձր ինտենսիվությամբ ինտերվալային մարզման տեսակ է (HIIT), որը հիմնված է կարճատև, բայց շատ արդյունավետ շրջափուլերի վրա՝ 20 վայրկյան ակտիվ վարժություն, 10 վայրկյան դադար, 8 կրկնումով։ Այն ուղղված է ճարպային շերտի նվազեցմանը, սրտանոթային տոկունության բարձրացմանը և ամբողջ մարմնի ակտիվացմանը։ Տաբատան հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են արագ արդյունքներ տեսնել կարճ ժամանակում։

Մարզումները վարում են մասնագիտական հրահանգիչներ՝ հարմարեցված տարբեր պատրաստվածության մակարդակներին։ Տաբատան կարող է ներառել վարժություններ սեփական քաշով, գործիքներով կամ խմբակային ինտերակտիվ մոդելով։


Ինչու ընտրել Տաբատա մարզումը

  • Արագ և չափազանց արդյունավետ մարզում՝ տևում է ընդամենը 20–30 րոպե

  • Այրում է կալորիաներ նույնիսկ մարզումից հետո (afterburn effect)

  • Բարձրացնում է սրտանոթային և մկանային դիմացկունությունը

  • Հարմար է զբաղված մարդկանց համար՝ մեծ արդյունք՝ քիչ ժամանակում

  • Հարմարեցվում է ցանկացած մակարդակի մարզիկի համար

Տաբատա մարզումը կատարյալ ընտրություն է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ապահովել տեսանելի արդյունքներ արագ և արդյունավետ՝ առանց ժամերով մարզադահլիճում անցկացնելու:

Ինչ է հարկավոր ունենալ

  • Ջուր
  • Սրբիչ
  • Մարզակոշիկ
  • Մարզահագուստ

Մարզիչներ

Մելինե Հակոյան

Ֆիթնես մարզիչ

Պարապմունքների ժամանակացույց

Tuesday

Thursday

Միացեք Մեզ Այսօր

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button