Լիարժեք հանգիստ, արևային լոգանք և ամառային մթնոլորտ
Ամառային ամիսներին Գրանդ Սպորտի այցելուները կարող են վայելել արևային լոգանք և լիարժեք հանգիստ մեր բացօթյա արևային հանգստի գոտում։ Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները որակյալ և հարմարավետ ժամանակ անցկացնելու համար՝
Հարմարավետ պառկոցներ
Թարմ երաժշտություն
Զովացուցիչ ըմպելիքներ
Հանգստի բացօթյա տարածք՝ մաքուր օդում
Իդեալական վայր վերականգնման և լիցքաթափման համար
Արևային գոտին հիանալի ընտրություն է մարզումից կամ լողավազանից հետո վերականգնվելու, ընկերների հետ հանգիստ անցկացնելու կամ պարզապես արևի տակ լիցքաթափվելու համար։ Մեր բացօթյա տեռասը համատեղում է սպորտային ակտիվությունը և հանգիստ ժամանցը մեկ վայրում։
Կանանց Հատուկ Ժամեր 3-րդ հարկում
📍 Ամեն աշխատանքային օր՝ 12:00–14:00
(բացի շաբաթ և կիրակի օրերից)
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։