Ռազմիկ Ալեքսանյան

Վոլեյբոլի մարզիչ

Կենսագրություն

Այս անգամ հարցազրույց «Գրանդ Սպոտ»-ի վոլեյբոլի մարզիչ Ռազմիկի հետ։ 🏐🏐🏐
-Ինչպե՞ս եք ընտրել այս մարզաձևը։
Դպրոցական էի , երբ սկսեցի խաղալ վոլեյբոլ, շատ սիրեցի այս սպորտաձևը, և ինձ մոտ առաջացավ ցանկություն ու սպորտային կամք զբաղվել պրոֆեսիոնալ վոլեյբոլով։
-Ինչու զբաղվել վոլեյբոլով։
Վելեյբոլը մարզիկի մոտ ձևավորում է ոչ միայն կամային հատկություններ, այլև տալիս է ընկերասիրություն և պատասխանատվության զգացում ողջ թիմի նկատմամբ, որը կյանքի ընթացքում ձևավորում է դրական բնավորության գծեր:
-Պատմեք մի փոքր Ձեր սպորտային կարիերայի մասին։
2009 թվականից սկսած զբաղվում եմ պրոֆեսիոնալ վոլեյբոլով ։ Մասնակցել եմ միջազգային բազմաթիվ առաջնությունների:
2016 թվականին արժանացել եմ սպորտի վարպետ կոչմանը։ Այնուհետև 2017 թվականին FIVB-ի կողմից շնորհվել եմ միջազգային կարգի մարզչի որակավորումով:
Եվ մինչ օրս զբաղվումեմ մարզչական գործունեությամբ:
-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում և ոգևորում սպորտոմ։
Ինձ մոտիվացնում է միշտ հաղթելու ցանկությունը, և այն ավելի հաճելի է դառնում թիմաին սպորտաձևերում, երբ բոլորը պայքարում են մի գաղափարի համար և միասնական ուժերով հասնում մեծ հաջողությունների:
-Ի՞նչ անել երբ ուզում ես հանձնվել։
Հանձնվել հասկացողությունը չեմ դիտարկում կամ ընդունում ո՛չ սպորտում, և ո՛չ կյաքում: Պետք է անվերջ պայքարել, մինչդեռ չես հասել քո նպատակին:
-Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց ովքեր նոր են սկսում իրենց սպորտային ճանապարհը, ովքեր որոշել են առողջ ապրելակերպ վարել։
Ողջունում եմ նման որոշումները, անկախ տարիքից, խորհուրդ կտամ սկսել կամ շարունակաբար զբաղվել սպորտով՝ կյանքը ավելի գեղեցիկ և առողջ դարձնելու համար:

Որակավորումներ

  • Certificate in Fitness Instructing – Gym
  • Diploma in Fitness Instructing and Personal Training
  • Diploma in Instructing Exercise and Fitness

Skills

Nutrition Skills
90%
Muscle Building
100%
Cardio Training
85%

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button