Թենիսի Կորտ

ITF-ի ստանդարտներին համապատասխանող թենիսի կորտ

Կորտի մասին

Grand Sport-ի թենիսի կորտը կառուցված է Միջազգային թենիսի ֆեդերացիայի (ITF) ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով բարձրակարգ պայմաններ ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ մարզիկների համար։ HARD կորտ՝ ռետինե ծածկույթը նպաստում է խաղի արագությանը և հարմարավետությանը։

Մեր թենիսի արհեստավարժ մարզիչը՝ ATP Level 1 միջազգային որակավորմամբ, հանդիսանում է Հայաստանի հավաքականի անդամ, նա պատրաստ է աջակցել ձեզ՝ բարելավելու ձեր խաղային հմտությունները։

Grand Sport-ում անցկացնվում թենիսի անհատական, մանկական և մեծահասակների խմբային պարապմունքներ սկսնակների և փորձառու մարզիկներ համար։ Մենք առաջարկում ենք ճկուն ժամանակացույց։

Կորտը հասանելի է նաև վարձակալության համար։

  • երկարությունը՝ 23,77մ
  • լայնությունը՝ 8,23մ

Կորտի հարմարանքներ

Հարմարավետություն

  • Ռետինե ծածկույթով կորտ
  • Մարզիչի ծառայություն
  • Նստատեղեր
  • Ցնցուղ
  • Հանդերձարան
  • ԼԵԴ լուսավորություն

Հիմնական

  • Անվճար կայանատեղի
  • Անվճար Wi-Fi
  • Սրճարան
  • Մանկական գոտի
  • Միջոցառումներ

Թենիսի Կորտի Ամրագրում

Թենիսի կորտ

Մեր թենիսի կորտը կարելի է վարձակալել ինչպես ընկերական խաղերի, այնպես էլ անհատական կամ խմբային մարզիչով մարզումների համար։
Լրացուցիչ ծառայությունների շրջանակում տրամադրվում են նաև թենիսի ձեռնաթիակներ։

Ծանոթացեք Գրանդ Սպորտի թենիսի կորտին վիրտուալ տուրի օգնությամբ

Մեր թենիսի կորտը

Միացեք Մեզ Այսօր

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button