Անհատական մոտեցում՝ Գրանդ Սպորտի VIP Մարզասրահում
Գրանդ Սպորտում գործող VIP մարզասրահը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են բարձրակարգ սպասարկումը, հարմարավետությունը և անհատական մոտեցումը մարզումների ընթացքւմ։
Առանձնահատուկ պայմաններ
VIP մարզասրահը հագեցած է եվրոպական արտադրության նորագույն պնևմատիկ մարզասարքերով, որոնք ապահովում են մարզումների բարձր արդյունավետություն։
Այցելուները կարող են մարզվել ընտանիքով, ընկերներով կամ զույգերով, ստեղծելով միասին մարզվելու հաճելի ու մոտիվացնող միջավայր։
VIP մարզասրահը համալրված է նաև առանձնացված հանդերձարանով, որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ հարմարությունները՝
Անձնական պահարաններ
Լոգարաններ և ցնցուղներ
Մաքրության բարձր մակարդակ
Հարմարավետ միջավայր հանգստի և վերականգնման համար
Ո՞ւմ համար է նախատեսված VIP մարզասրահը
Նրանք, ովքեր նախընտրում են փակ, հանգիստ և հարմարավետ միջավայր
Ընտանիքներ, ընկերներ կամ զույգեր, ովքեր ցանկանում են միասին մարզվել
Բիզնես հաճախորդներ, ովքեր գնահատում են ժամանակի արդյունավետ օգտագործումը և անհատական մոտեցումը
Անհատական մոտեցում՝ ամեն այցի ընթացքում
Մարզումների ամբողջ ընթացքում Ձեզ կուղեկցի արհեստավարժ մարզիչ, ով կկազմի անհատական մարզումային ծրագիր՝ հաշվի առնելով Ձեր ֆիզիկական պատրաստվածությունը, նպատակներն ու նախընտրությունները։ Մարզիչի ծառայությունը ներառված է VIP փաթեթի մեջ։
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։