25մ լողավազան

Վայելեք 25մ լողավազանը՝ ջակուզիով, ֆիննական շոգեբաղնիքով և սթիմ ռումով

Լողավազանի մասին

Հանգիստ ժամանց անցկացնելու համար 25մ երկարությամբ հարմարավետ լողավազան, որին կից գործում է սթիմ ռում, ֆիննական շոգեբաղնիք ու ջակուզի:

Լողավազանի ջուրը ախտահանվում է հզոր օզոնային գեներատորներով, ինչը չեզոքացնում է ջրում քլորամինի քանակությունը՝ դարձնելով այն անվնաս մաշկի և օրգանիզմի համար:

Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հաճախորդները կարողանան լիցքաթափվել և վայելել հանգիստը։

25 մետրանոց լողավազանի տարածքում գործում է սրճարան:

Կանանց ժամ՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 12:00-ից 14:00։

  • երկարությունը՝ 25մ
  • խորությունը՝ 1,20-1,80մ
  • լայնությունը՝ 9մ
  • օդի ջերմաստիճան՝ 30°C
  • ջրի ջերմաստիճան՝ 28-29°C
  • լողուղիների քանակը՝ 4

Առկա ծառայություններ

Մենք առաջարկում ենք լողի անհատական և խմբային դասընթացներ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։
  • Լողի արհեստավարժ պարապմունքներԳրանդ Սպորտի արհեստավարժ մարզիչները պատրաստում են պրոֆեսիոնալ լողորդներ, որոնք հաջողություններ են գրանցում ներքին և միջազգային առաջնություններում։
  • Լողի անհատական պարապմունքներՄասնագետի հետ անհատական պարապմունքներ՝ հատուկ նպատակներով, անկախ նրանից՝ դուք սկսնակ եք, թե փորձառու լողորդ։
  • Լողի խմբակային պարապմունքներՄիացեք լողի խմբակային պարապմունքներին և կատարելագործեք հմտությունները թիմային մարզումների միջոցով։
  • Լողի մանկական պարապմունքներ / 4-14տ. երեխաների համարԼողի պարապմունքները անցկացվում են սկսած 4 տարեկանից։ Ապահովում ենք անվտանգ և հարմարավետ միջավայր՝ երեխաների վստահությունն ու լողի հմտությունները զարգացնելու համար։
  • Լողի այցելություններ18 տարին լրացած անձանց համար հասանելի են լողի առանց մարզիչ այցելություններ։

Փաթեթներ Լողավազանով

Մենք առաջարկում ենք տարբեր փաթեթներ ամսական, եռամսյա և տարեկան, որոնք ներառում են այցելություններ Լողավազան

Միայն Լողավազանով Փաթեթներ

Լողավազանով փաթեթները ներառում են Լողավազաններ – 25մ և 50մ, ջակուզիններ և շոգեբաղնիքներ

Ամբողջական Փաթեթներ

Ամբողջական փաթեթները ներառում են Լողավազաններ – 25մ և 50մ, Մարզասարքերի սրահներ, Ֆիթնես պարապմունքներ և այլ լրացուցիչ ծառայություններ
Ծանոթացեք Գրանդ Սպորտի սպորտային լողավազանին վիրտուալ տուրի օգնությամբ

Լողավազանի սրահը

Միացեք Մեզ Այսօր

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button