Լուսինե Ասատրյան

Մարզասրահի մարզիչ

Փորձ

Սպորտի վարպետ • 3-րդ դան Ֆուդոկան կարատե • Մագիստրոս • Ֆիզիոթերապիստ • 20+ տարվա փորձ

Լուսինե Ասատրյանը սպորտով սկսել է զբաղվել մանկուց․ մարմնամարզություն՝ 4 տարեկանից, ուշու և լող՝ 6 տարեկանից, կարատե՝ 7 տարեկանից։ Նրա հայրը՝ հնգամարտիկ և սպորտի վարպետ, եղել է գլխավոր ոգեշնչողը։ 2003թ․ Լուսինեն արժանացել է սպորտի վարպետի կոչմանը Ֆուդոկան կարատեում՝ դառնալով նաև բազմակի ՀՀ մրցանակակիր և երեք անգամ՝ Հայաստանի չեմպիոն։

2004-2008 թթ․ սովորել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ Ուսումնառության և մասնագիտական գործունեության ընթացքում վերապատրաստվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակով։

Այսօր Լուսինեն ունի հսկայական փորձ՝ որպես ֆիզկուլտուրայի մարզիչ-մանկավարժ և ֆիզիոթերապիստ։ Նրա մոտեցումն ընդգրկում է ոչ միայն մարզական պատրաստվածությունը, այլև առողջության վերականգնումը՝ ապահովելով մարզվողների անվտանգությունն ու կայուն առաջընթացը։

Որակավորումներ և Նվաճումներ

  • Սպորտի վարպետ (2003թ․)
  • 3-րդ դան Ֆուդոկան կարատե
  • ՀՀ բազմակի մրցանակակիր, 3 անգամ՝ Հայաստանի չեմպիոն
  • Մագիստրոսё Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ (2004-2008թթ․)
  • Մագիստրոս՝ Ադապտացված ֆիզկուլտուրայի մարզիչ-մանկավարժ
  • Մագիստրոս՝ Ֆիզիոթերապիստ
  • Արաբկիր ԲԿ, Bobath մեթոդաբանություն (2008թ․) 

Մարզասրահի Մարզիչներ

Միացեք Մեզ Այսօր

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button