Հրաչյա Թարջումանյան

Մարզասրահի մարզիչ

Փորձ

Մարզասրահի մարզիչ • Կյոկուշին կարատեի սև գոտի (1-ին դան) • Դիպլոմավորված մարզիչ-մանկավարժ

Հրաչյա Թարջումանյանը ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի շրջանավարտ է՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։ Նրա մարզական ուղին սկսվել է կյոկուշին կարատեով, որտեղ 10 տարվա մարզումներից հետո արժանացել է սև գոտու (1-ին դան)։

Վերջին 7 տարիներին Հրաչյան իրեն նվիրել է ֆիթնես մարզումներին՝ այն համարելով ֆիզիկական ուժի և հոգեբանական տոկունության զարգացման լավագույն միջոց։ Նրա համոզմամբ, մարզումները ոչ միայն ամրապնդում են մկանները, այլև բարձրացնում են կարգապահությունն ու կամքի ուժը։

Հրաչյան առանձնահատուկ կարևորում է «մկանային հիշողության» գաղափարը, որն օգնում է մարզավիճակը արագ վերականգնել անգամ երկար դադարից հետո։ Նրա նպատակն է յուրաքանչյուր մարզում դարձնել արդյունավետ, մոտիվացնող և նպաստել մարզվողների լավագույն արդյունքներին։

Որակավորումներ և Նվաճումներ

  • 10 տարվա փորձ կյոկուշին կարատեում (սև գոտի, 1-ին դան)

  • Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի դիպլոմավորված մարզիչ-մանկավարժ

  • 7 տարվա փորձ ֆիթնես մարզիչի կարգավիճակում

Մարզասրահի Մարզիչներ

Միացեք Մեզ Այսօր

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button