
Մարզասրահի մարզիչ
Անհատական մարզիչ • Ծանրամարտ • Կիոկուշին կարատե • 15+ տարվա փորձ
Արթուր Պողոսյանը սպորտով սկսել է զբաղվել 5 տարեկանից՝ ընտրելով ծանրամարտը։ 10-ից 18 տարեկանում զբաղվել է Կիոկուշին կարատեով և դարձել է Հայաստանի չեմպիոն ու բազմակի փոխչեմպիոն։ 21 տարեկանից սկսել է իր մարզական ուղին շարունակել մարզասրահում՝ խորացնելով գիտելիքներն ու փորձը։
Արթուրը սովորել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում և մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների՝ ներառյալ ԱրԲես առողջության կենտրոնում, ՀԿԽԸ «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում, Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում (ՀՀ ԳԱԱ) և Հայաստանի Նատուրալ Բոդիբիլդինգի ֆեդերացիայի (WNBF Armenia) ծրագրերում։
Արթուրի մարզչական մոտեցումը հիմնված է անհատականության վրա․ յուրաքանչյուր մարզվողի ֆիզիկական, առողջական և հոգեբանական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կազմվում է համապատասխան մարզման ծրագիր։ Տեխնիկայի ճշգրիտ կատարումը, աստիճանական ծանրաբեռնվածությունը և վնասվածքներից զերծ գործընթացը նրա հիմնական սկզբունքներն են։ Արթուրը մարզումների ընթացքում ստեղծում է դրական ու մոտիվացնող միջավայր, որտեղ կարևոր է ոչ միայն արդյունքը, այլև գործընթացից ստացած հաճույքը։
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։