
Ֆիթնես մարզիչ
Պարուհի • Պրեմիում մարզիչ • Անհատական մարզիչ • 9 տարվա փորձ
Մելինեն իր ուղին շարժման և մարմնի լեզվի աշխարհում սկսվեց մանկուց։ Սովորել է պարարվեստի դպրոցում, որտեղ ձևավորվեց սերը դեպի արվեստ, շարժում և ինքնաարտահայտում։ Ժամանակի ընթացքում հետաքրքրությունը վերածվեց խորացված ուսումնասիրման՝ առողջ մարմնի կառուցման ու մարզման մասին։ Արտերկրում անցնելով վերապատրաստումներ՝ սկսեց իր ուղին որպես ֆիթնես մարզիչ։
Այսօր նա համադրում է պարի գեղեցկությունն ու ֆիթնեսի ուժը՝ օգնելու մարդկանց ավելի առողջ, ակտիվ ու ինքնավստահ կյանք վարել։ Մելինեի համար սա միայն մասնագիտություն չէ՝ սա իր ճանապարհն է և իր առաքելությունը։
Պրեմիում մարզչի որակավորում՝ շարունակական մասնագիտական ուսուցման արդյունքում
Zumba® Basic 1 (B1), Zumba® Kids, Zumba® Aqua
AFT – Aqua Fitness Training (Level 1 & 2)
Coach Club / MFitness – All Functional Training (Abs & Legs, Total Body, Mobility, Medicine Ball …)
International Fitness Seminar – Dubai 2024
Functional Training Expedition 2024 (Fly High Fitness, Dubai)
Coach Club / MFitness – Balanced Body Education (Mat Pilates)
Ինձ ոգեշնչում են Ֆիթնես սրահում հաճախորդների սպասելիքներն ու գրանցած արդյունքները։ Նա սիրում է անցկացնել ֆիթնես խմբային պարապմունքներ, այստեղ տիրում է խմբային ոգի և մոտիվացնող մրցակցություն։ Մարզումների ընթացքում նրանց փոխանցած էներգիան ամեն անգամ նոր ուժ ու եռանդ է տալիս։
Սկսեք փոքր քայլերով, բայց հաստատուն․ «Մարմինը սիրում է կայունություն, ոչ թե շոկ»։
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։