
Ֆիթնես Յոգայի մարզիչ
Նունե Աբրահամյանը ֆիթնեսի ոլորտում ունի շուրջ 27 տարվա փորձ։ Նա մարզվել է տարբեր առաջատար մասնագետների հետ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, և աշխատել առաջին ֆիթնես ակումբում, որը բացվել է Հայաստանում։ Ֆիթնես-յոգան նրա համար դարձավ առավել սիրված մարզաձևը։
Նունեն դասավանդում է յոգայի տարբեր ուղղություններ՝ հաթհա, գանեշա, վինյասա, ինչպես նաև չինական բուժիչ ցիգուն և թայ չի։ Նրա մարզումները նպաստում են ֆիզիկական պատրաստվածությանը, մարմնի ներդաշնակությանը, հոգևոր հավասարակշռությանը և առօրյայի սթրեսի նվազեցմանը։
27+ տարվա փորձ ֆիթնես ոլորտում
Ֆիթնես-յոգայի մասնագետ
Տարբեր ուղղությունների յոգայի դասավանդում (հաթհա, գանեշա, վինյասա, ցիգուն, թայ չի)
Նունեի խորհուրդն է նորեկներին՝ չվախենալ դժվարություններից, լինել համբերատար և սիրել յոգան։ Նա առաջարկում է յոգայի փորձը բոլորին, ովքեր ցանկանում են գեղեցիկ կազմվածք ունենալ, իրենց տարիքը պահել գաղտնի և հոգևոր հավասարակշռություն գտնել։
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։