Գրանդ Սպորտի սթինինգի և Սիներջի360 մարզիչ Դավիթ Մկրտչյան

Դավիթ Մկրտչյան

Ֆիթնես մարզիչ

Փորձ

Սպորտի վարպետ • Պրեմիում մարզիչ • Հեծանվասպորտի մարզիչ-մանկավարժ • 15+ տարվա փորձ

Դավիթ Մկրտչյանը սպորտով սկսել է զբաղվել 12 տարեկանից՝ ընտրելով հեծանվասպորտը։ Նա դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն և միջազգային մրցաշարերի մեդալակիր։ Ավարտելով բարձրագույն կրթությունը որպես հեծանվասպորտի մարզիչ-մանկավարժ՝ իր գիտելիքները և փորձը համադրել է պրակտիկայի հետ։ Տարիների ընթացքում անցել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային վերապատրաստումներ՝ ուսուցանվելով արտասահմանցի վարպետների մոտ։

Այսօր Դավիթը ոչ միայն մարզիչ է, այլև մոտիվատոր․ նրա մարզումներում ֆիզիկական աշխատանքը զուգորդվում է հոգեբանական լիցքավորմամբ՝ ստեղծելով միջավայր, որտեղ սպառված էներգիան վերածվում է դրական արդյունքի։

Որակավորումներ և Նվաճումներ

  • Սպորտի վարպետ
  • Հայաստանի բազմակի չեմպիոն
  • Միջազգային մրցաշարերի մեդալակիր
  • Մարզիչ-մանկավարժ բարձրագույն կրթությամբ
  • Բարձրագույն կրթություն՝ Հեծանվասպորտի մարզիչ-մանկավարժ
  • Վերապատրաստումներ Հայաստանում
  • Մասնակցություն միջազգային կարգի արտասահմանցի վարպետների դասընթացներին

Մասնագիտացում

  • Հեծանվասպորտ

  • Սպինինգ

  • Synergy 360

  • Խմբային մարզումներ (տարբեր ձևաչափերով)

  • Հեղինակային մեթոդներ՝ հատկապես սպինինգի մարզումներում

Ֆիթնես Մարզիչներ

Միացեք Մեզ Այսօր

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button