Գրանդ Սպորտի Լողի Մարզիչ Մարգարիտա Խոստիկյան

Մարգարիտա Խոստիկյան

Լողի մարզիչ

Փորձ

Սպորտի վարպետ • Լողի մարզիչ • 30 տարվա փորձ

Մարգարիտա Խոստիկյանը լողով սկսել է զբաղվել 6 տարեկանից, և շուրջ 15 տարի եղել է ակտիվ լողորդ։ Վերջին 30 տարիների ընթացքում նա նվիրված կերպով զբաղվել է մարզչական գործունեությամբ՝ օգնելով սաներին զարգացնել իրենց լողարվեստը և հասնել լավագույն արդյունքների։

Ընկեր Մարգարիտայի մոտեցումը անհատական է՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարզիկի տարիքը և հմտությունների մակարդակը։ Նա կարևորում է ոչ միայն ֆիզիկական պատրաստվածությունը, այլև հոգեբանական աջակցությունը՝ օգնելով հաղթահարել վախերն ու բարդույթները։

Որակավորումներ և Նվաճումներ

  • Սպորտի վարպետ
  • Հայաստանի առաջնությունների բազմակի մրցանակակիր
  • Անդրկովկասի առաջնության հաղթող
  • Անդրկովկասի առաջնության հաղթող
  • Եվրոպայի առաջնության մասնակից
  • ՀՀ Վարչապետի գավաթի մրցանակակիր (1-ին և 2-րդ տեղեր)
  • 15 տարեկանում՝ անընդմեջ 8 ժամ լող՝ 28 կմ, որպես միակ կին մարզիկ այդ արդյունքով

Մարզման կառուցվածք

Ընկեր Մարգարիտայի մարզչական աշխատանքը հիմնված է տեխնիկական գիտելիքների և մարդկանց նկատմամբ խորը հոգատարության վրա, ինչի շնորհիվ մարզիկները զարգանում են ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն, ձեռքբերում են ինքնավստահություն և աճում սպորտում

Խորհուրդներ և Մոտիվացիա

  • Լողը բոլորի համար է՝ անկախ տարիքից և պատրաստվածությունից

  • Կարևոր է համառ լինել, չվախենալ դժվարություններից

  • Լողը կարող է զգալիորեն բարելավել առողջական վիճակը՝ անգամ ծանր հիվանդությունների դեպքում

  • Մարզչի ամենամեծ ոգեշնչումը սաների հաջողությունն է՝ թե՛ սպորտային, թե՛ հոգեբանական ոլորտներում

Լողի Մարզիչներ

Միացեք Մեզ Այսօր

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button