Նարեկ Հակոբյան

Բռնցքամարտի և Մարզասրահի մարզիչ

Փորձ

Մարզասրահի մարզիչ • Բռնցքամարտի մարզիչ • Մագիստրոս • 17+ տարվա փորձ

Նարեկ Հակոբյանը սպորտով սկսել է զբաղվել 2004 թվականից՝ համատեղելով մարզասրահի պարապմունքներն ու բռնցքամարտը։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը՝ որակավորվելով որպես մարզիչ-մանկավարժ։

2007 թվականից աշխատել է որպես մարզասրահի մարզիչ Ավանի «Մարտինս» մարզասրահում, իսկ 2011 թվականից՝ Գրանդ Սպորտի հիմնադրման օրվանից, աշխատում է որպես մարզիչ։ 2017 թվականից նաև բռնցքամարտի մարզիչ է։ Նարեկը մարզում է բոլոր տարիքային խմբերի մարզիկների՝ կիրառելով բազմազան մեթոդներ և համալիր ծրագրեր։

Որակավորումներ և Նվաճումներ

  • 17 տարվա փորձ մարզասրահի մարզչության մեջ
  • 8 տարվա փորձ բռնցքամարտի մարզչության մեջ
  • Մարզչական գործունեություն՝ սկսած 2007թ-ից
  • Գրանդ Սպորտի մարզիչ՝ 2011թ-ից առ այսօր
  • Մասնակցել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությանը
  • Մարզիչ-մանկավարժ (մագիստրոս) Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ

Մասնագիտացում

  • Մարզասրահի մարզումներ

  • Բռնցքամարտ

  • Անհատական և խմբային մարզումներ

  • Տարբեր տարիքային խմբերի հետ աշխատանք

  • Մեթոդների և համալիր ծրագրերի կիրառություն

Մեր Մարզիչները

Միացեք Մեզ Այսօր

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button