Grand Sport մարզահամալիրում գործում է մանկական ամառային սպորտային ճամբար՝ նախատեսված 7-14 տարեկան երեխաների համար։ Ճամբարը համատեղում է ֆիզիկական ակտիվությունն ու ինտելեկտուալ զարգացումը՝ ապահովելով ակտիվ և հիշվող ամառային փորձառություն յուրաքանչյուր երեխայի համար։
Ճամբարի ընթացքում երեխաներին տրամադրվում է առողջ և հավասարակշռված սնունդ։
Ճամբարի տևողությունը՝ 5 օր
Ժամեր՝ 11:00 – 16:00
Տարիք՝ 7-14 տարեկան

Բոլոր մարզումները կազմակերպվում են փորձառու և սերտիֆիկացված մարզիչների կողմից։ Ճամբարում երեխաները կունենան հնարավորություն զարգացնելու իրենց շարժողական հմտությունները, աշխատել թիմում և բացահայտել իրենց սպորտային ներուժը։
Գրանցման համար հարկավոր է լրացնել հայտը կամ զանգահարել մեզ։

![]()
«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:
ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2









