
Ջյուդոյի մարզիչ
Ձյուդո-սամբոյի մարզիչ • Սպորտի վարպետ • Միջազգային մրցաշարերի հաղթող • Մարզիչ-մանկավարժ
Էդուարդ Հակոբյանը մանկուց սիրել է ուժային սպորտաձևերը։ Հոր խորհրդով նա սկսեց զբաղվել ձյուդո-սամբոյով և կարճ ժամանակում ձեռք բերեց առավել ճկունություն, ուժ և կարգապահություն։
Մարզական ուղին սկսել է 10 տարեկանում և տարիների ընթացքում դարձել է բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր։ ՀՀ առաջնություններում բազմիցս նվաճել է առաջին հորիզոնականները թե՛ սամբոյում, թե՛ ձյուդոյում։ Էդուարդը Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի շրջանավարտ է՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։ Նա ճանաչվել է միջազգային մրցաշարերի հաղթող և ներկայացրել է Հայաստանը Եվրոպայի առաջնություններում։ Նրան շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում։
Ընկեր Էդուարդի մոտիվացիայի աղբյուրն են հաղթանակները, մարզիկների հաջողությունները և կարգապահության ուժը։ Նա վստահ է, որ հանձնվելը երբեք տարբերակ չէ, իսկ առողջ ապրելակերպը սկսվում է աշխատասիրությունից և պատրաստակամությունից՝ հաղթահարելու ցանկացած դժվարություն։
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։