Վարդան Խաչատրյան

Բասկետբոլի մարզիչ

Փորձ

Բասկետբոլի մարզիչ • Գլխավոր մարզիչ • 10+ տարվա փորձ Գրանդ Սպորտում • ԲԿՄԱ գլխավոր մարզիչ

Վարդան Խաչատրյանը բասկետբոլի հանդեպ սերը ժառանգել է հորից, ով նույնպես զբաղվել է այս մարզաձևով։ Մանկության տարիներին ընտանիքում հաճախ էին դիտում և քննարկում բասկետբոլային խաղեր, ինչն էլ դարձավ առաջին ոգեշնչման աղբյուրը։

Բասկետբոլով սկսել է զբաղվել 12 տարեկանից՝ «Խաղերի մարզադպրոցում»։ Մասնակցել է տարբեր տարիքային հավաքականներին, խաղացել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Բուլղարիայի, Լիբանանի և Իրանի մեծահասակների թիմերում։

Այսօր ընկեր Վարդանը մարզում է ինչպես արհեստավարժ, այնպես էլ սիրողական խմբերի, իսկ արդեն ավելի քան 10 տարի իր փորձն ու գիտելիքները փոխանցում է «Գրանդ Սպորտ»-ում։ Բացի այդ, նա հանդիսանում է Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) գլխավոր մարզիչ։

Որակավորումներ և Նվաճումներ

  • Միջազգային փորձ՝ խաղեր և մրցաշարեր տարբեր երկրներում
  • ԲԿՄԱ գլխավոր մարզիչ
  • Մասնակցություն միջազգային խաղերի և մարզչական սեմինարների
  • Ավելին քան 10 տարվա աշխատանքային փորձ «Գրանդ Սպորտ»-ում

Խորհուրդներ և Մոտիվացիա

Ընկեր Վարդանի մարզչական փիլիսոփայության հիմքում անպայման պայքարելու և երբեք չհանձնվելու մոտեցումն է։ Նա վստահ է՝ նվիրված աշխատանքով և ճիշտ մարզումներով կարելի է հասնել մեծ արդյունքների, իսկ բասկետբոլը լավագույն միջոցն է զարգացնելու արագ մտածողությունը, համագործակցությունը և հաղթանակի ձգտումը։

Մեր Մարզիչները

Միացեք Մեզ Այսօր

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button