Գրանդ Սպորտի ֆիթնեսի և գիմնաստիկայի մարզիչ Ռիմա Հովհաննիսյան

Ռիմա Հովհաննիսյան

Ֆիթնեսի և Գիմնաստիկայի մարզիչ

Փորձ

Սպորտի վարպետ • Գեղարվեստական մարմնամարզության մարզիչ • ՀՀ չեմպիոն • Միջազգային մրցաշարերի մասնակից

Ռիմա Հովհաննիսյանը գեղարվեստական մարմնամարզության աշխարհում է արդեն 15 տարի։ Սպորտային ուղին սկսել է 7 տարեկանում, իսկ առաջին հաղթանակը մրցաշարում դարձավ այն պահը, որից ծնվեց անսահման ոգևորություն և վճռականություն շարունակ զարգանալու այս գեղեցիկ ու նուրբ մարզաձևում։

Ռիմայի կարիերայի կարևոր էջերից են միջազգային մրցաշարերում գրանցված հաջողությունները՝ Հայաստանում, ԱՄՆ Լոս Անջելեսում և Իսպանիայում։ 

Ռիման մարզումները մշակում է ըստ մարզիկների տարիքի և կարողությունների․ փոքրերի պարապմունքները դարձնում է թեթև և կարճ, իսկ մեծերի դեպքում ներառում է ավելի բարդ վարժություններ և տարբեր մարզագործիքներ։

Որակավորումներ և Նվաճումներ

  • Սպորտի վարպետ
  • Հայաստանի Հանրապետության չեմպիոն
  • Միջազգային մրցաշարերի մասնակից (Հայաստան, ԱՄՆ, Իսպանիա)

Մարզման կառուցվածք

Փոքր տարիքի խմբերը մարզվում են ավելի թեթև ծրագրով տևողությունը 45 րոպե,իսկ ավելի մեծերը այլ ծրագրով գործիքներով դրանք են՝օղակ, ցատկապարան,ժապավեն,գուրզ,գնդակ)։

Գեղարվեստական մարմնամարզությունը զարգացնում է մարմնի ճկունությունը, ուժը,կորդինացիան ինչպես նաև նրբագեղությունը:

Խորհուրդներ և Մոտիվացիա

  • Ռիման նորեկներին խորհուրդ է տալիս համառ լինել, սիրել սպորտը և վստահորեն շարժվել դեպի իրենց նպատակները։

Մարզիչներ

Միացեք Մեզ Այսօր

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button